Արտակ Շադյան
Ոլորտներ․
Աշխատանքային իրավունք,բանկային իրավունք, սնանկություն, քաղաքացիական և վարչական դատավարություն, կատարողական վարույթ
Լեզուներ․
Անգլերեն
Ռուսերեն
Հայերեն
Ոլորտներ․
Աշխատանքային իրավունք,բանկային իրավունք, սնանկություն, քաղաքացիական և վարչական դատավարություն, կատարողական վարույթ
Լեզուներ․
Անգլերեն
Ռուսերեն
Հայերեն
Արտակ Շադյանը ղեկավարում է ԻԼԳ պարտքերի հավաքագրման թիմը:
Նա մասնագիտացած է խնդրահարույց վարկերի հետգանձման գործառույթներում, մասնակցում է արտադատական և դատական փուլերում բանակցային գործընթացներին, լրացուցիչ մասնագիտացած է նաև կատարողական վարույթի, սնանկության և բանկային իրավունքի ոլորտներում:
Արտակ Շադյանը նաև քաղաքացիական և վարչական դատավարությունում ներկայացուցչության մեծ փորձ ունի:
- Ներկայացրել է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Արարատբանկ ԲԲԸ-ի և «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի շահերը ՀՀ դատարաններում։
- Տրամադրել է նշված կազմակերպություններին ընթացիկ իրավաբանական խորհրդատվություն և կատարել է դրանց իրավական ապահովման ուղղված այլ աշխատանքներ:
- Իրականացրել է կատարողական վարույթների նկատմամբ վերահսկողություն և խորհրդատվություն դիմում-բողոքների վերաբերյալ։
- Իրականացրել է բանակցային գործառույթներ նշված կազմակերպությունների խնդրահարույց վարկերով հաճախորդների հետ:
- Մասնակցել է մի շարք օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը, մասնավորապես` կատարողական վարույթի, արբիտրաժային իրավունքի ոլորտներում:
Մասնագիտական անդամակցություն
ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Այլ աշխատանքներ
Արտակ Շադյանը նախկինում աշխատել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում` զբաղեցնելով տեսչական և վերլուծական բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իրավաբանական բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնները:
Այնուհետև աշխատել է Արարատբանկ ԲԲԸ-ում՝ որպես իրավաբան։
Աշխատել է նաև «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան, որոշ ժամանակ զբաղեցրել է իրավաբանական բաժնի պետի պաշտոնը։
Կրթություն
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա, 2015թ.
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ, 2009թ.
2009-2011թթ․ ծառայել է Արցախի Հանրապետության զինված ուժերում։